Вс. Окт 17th, 2021

Թշնամու երեք տանկ խոցած, ապա հերոսաբար ընկած հերոս Նարեկ Բադալյանի 17-ամյա քրոջ հուզիչ նամակը եղբոր մասին.

Ես Անուշիկ Բադալյանն եմ՝ Նարեկ Բադալյանի քույրը, ՀԵՐՈՍ Նարեկի քույրը: Պատերազմի առաջին օրերից եղբայրս կռվել է ամենաթեժ կետերում՝  Հադրութում, այնուհետեւ Շուշիի մատույցներում՝ Քարինտակում:  Երբեք չի դժգոհել իր ծառայությունից: Միայն վերջերս եմ իմացել, որ երեք տանկ է խոցել: Երբ խոսում էի հետը՝ ինքն էր ինձ ուժ տալիս, ասում, որ ամեն ինչ լավ է:  Ամեն վարկյան սրտի թրթիռով սպասում էի զանգին: Խոսելու ընթացքում հանգստանում էի, իսկ խոսելուց հետո սպասում հաջորդ զանգին: Երբ մի օր չէր զանգել անհանգստությունից տեղս չէի գտնում: Հաջորդ օրը զանգեց եւ ասաց. <<Ուշ-ուշ կզանգեմ, բայց ոչ ուշացած>>: Նոյեմբերի յոթին ընկնելով շրջափակման մեջ , պայքարելով մինչեւ վերջին նռնակն ու փամփուշտը, ինքն իր ձեռքով կնքել է իր անմահությունը, որպեսզի թուրքին չպատճառի իր մարմինը խոշտանգելու հաճույքը…

Ես սպասում էի եղբորս ու համոզված էի, որ նա վերադառնալու է : Հիմա ինձ համար այդ երկու տարին մի ամբողջ կյանք է տեւելու: Ես շարունակելու եմ սպասել նրան: Ես հպարտ եմ, որ ունեմ Նարեկին: Այ՛ո, Նարեկը կա ու նա ապրում է իմ սրտում: Ես իրավունք չունեմ թուլանալ ու կոտրվել, ես պետք է իրականացնեմ եղբորս երազանքներն ու նպատակները, որոնք նա չհասցրեց իրականացնել:

Ավելին՝ այստեղ

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *