Вт. Окт 19th, 2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ա սերիայի 8-րդ տուրում սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել «Պարմայի» նկատմամբ, իսկ հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մասնակցելով ամբողջ հանդիպմանը, դարձել է դուբլի հեղինակ:

Հռոմեական ակումբի թվիթերյան էջը ներկայացրել է մրցավեճի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդներին, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագը: Մյուս խաղացողներն են պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, կիսապաշտպան Գոնսալո Վիլյարն ու հարձակվող Բորխա Մայորալը:

Մխիթարյանի օգտին քվեարկելու համար հարկավոր է «ռեթվիթ» անել այս գրառումը:

Հիշեցնենք, որ «Ռոման» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 17 միավոր և 2-3-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Միլանի» հետ (7 մրցավեճ): Առաջատարը 8 հանդիպումից հետո 18 միավոր իր ակտիվում գրանցած «Սասուոլոն» է:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *