Ср. Окт 20th, 2021

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հավելյալ բանակցություններ է պահանջում: Մենք անկասկած, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի նախագահի եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցով գործընթացին ներգրավված այլ պետությունների ջանքերի հույս ունենք: Շատ բարդ աշխատանք է սպասվում, սակայն կարեւորն արդեն ձեռք է բերվել՝ միջազգային փաստաթղթերի կատարում, որոնցով Ադրբեջանին են վերադարձվել այն տարածքները, որոնք նրան էին պատկանում… Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել», օրերս հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ի՞նչ միջազգային փաստաթղթերի մասին է խոսում Մատվիենկոն, բա Լավրովի պլա՞նը, որի կապակցությամբ ռուսաստանցի «հայամետ» շրջանակները հպարտությամբ ասում էին, թե այդ պլանի իրականացման շրջանակում Ադրբեջանը ստացավ մի բան էլ ավելի, քան «միջազգային փաստաթղթերով»: Փոխարենը, գնահատանքի է արժանի Մատվիենկոյի խոստովանությունը, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել «Ադրբեջանին պատկանող տարածքները վերադարձնելու հարցում»: Թեեւ, այս նույն տրամաբանությամբ, ռուսները դեռ լրիվ չեն հանձնել՝ չէ՞ որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ինչպես կասեր մի հայ դհոլ, Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայտարարել է Ադրբեջանի տարածք: Չնայած նողկալի քարոզչությանը, իրավիճակն այնպիսին է, որ ռուսների համար ավելի ու ավելի դժվար է դառնում քողարկել Արցախի դեմ шհшբեկչшկшն պшտերшզմի հանգամանքներն ու Մոսկվայի իրական դերը: Դրան զուգահեռ, «հարավային պատմական ճեղքման» հետեւանքով Մոսկվան հայտնվել է քաղաքական փակուղային իրավիճակում, երբ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները կասկածի տակ են դրել եռակողմ հայտարարության օրինականությունը եւ բարձրացրել կարգավիճակի ու դեօկուպшցիայի հարցերը: Թուրքերը Ղարաբաղում ստացան իրենցը, ռուսներն՝ իրենցը, հավասար կիսելու սկզբունքով, ինչպես ասել էր Չավուշօղլուն, իսկ Լավրովն ու Պեսկովը՝ հաստատել: Սակայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պահանջում են իրենցը, ԱՄՆ հետախուզության 2021 թ. աշխատանքներն ուղղված են լինելու ԱՄՆ շահերի տեսանկյունից իրավիճակը գնահատելուն: Պե՞տք է արդյոք Ռուսաստանին Արցախի կարգավիճակը: Միայն այն պարագայում, եթե՝ նախ՝ ցանկանում են պահել ռшզմшկшն ներկայությունը, եւ երկրորդ՝ եթե Բաքուն չհամաձայնի երկարացնել «ռուս խաղաղապահների մանդատը»: Քանի որ Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտություն այլեւս չկա, Հայաստանի համաձայնությունը դուրս է գալիս արանքից: Մնում է ինչ որ կարգավիճակ ունեցող Արցախը, որի դիմումի հիման վրա էլ ռուսական զորքը կարող է մնալ Ստեփանակերտում: Զուր չէ, որ ռուսական շրջանակներում խոսվում է Բաքու-Մոսկվա-Ստեփանակերտ հարթությունում կարգավիճակը որոշելու հնարավորության մասին: Դա սակայն փորձ է ամեն կերպ խուսափել Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների հարցադրումներից եւ չի ունենալու միջազգային լեգիտիմություն: Հնարավոր է դա չի հետաքրքրում Մոսկվային ու Բաքվին, սակայն խնդիրը դրանից չի փոխվում: Ի՞նչ է ուզում Արեւմուտքը: Արցախի կարգավիճակի հարցն անկասկած լուրջ լծակ է միջազգային հարաբերություններում, Մոսկվայում հասկանում են դա եւ պարբերաբար հղում անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, հույս ունենալով չեզոքացնել արեւմտյան պահանջներն ու քաղաքական հնարավոր հետեւանքները, որոնք սակայն անխուսափելի են: 

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *