Пн. Окт 25th, 2021

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն։

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է. նախագահականից ասել են` երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարը իր թիմով է գալու»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունից հետո, նոյեմբերի 10-ին Սամվել Բաբայանը հայտարարեց, որ հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, ինչպես նաև դադարեցնում է իր՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *