Пн. Окт 25th, 2021

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանն իր վերջին հարցազրույցներում հանդես է գալիս որպես իսկական պետական այր:
     Երբևէ եղած չլինելով նրա մեծ համակիրը` այս փուլում և կոնկրետ այս բոլոր հարցերում` աջակցում եմ նրան: Կարծում եմ, որ առողջ, լայնամիտ և լայնակտավ գաղափարները պետք է նոր երկրի հիմքում դրվեն:
     Դրանք այսօր իշխանության մեջ առաջ է քաշում հենց միայն Սարգսյանը:
     Ընդ որում՝ ամենաբաց տեքստով խոստովանում է, որ երկու և կես տարի շարունակ նսեմացվել է, հետ պահվել և անարգվել դավաճանների ռեժիմի կողմից:
     Եվ լավ է, որ հիմա ողջ իշխանական համակարգում միայն նա է, որ խոսում է և խոսում է ճիշտ բաներ:
     Եվ պատահական չէ, որ ամենատարբեր արտաքին կենտրոններից, ինչպես նաև ներքին իշխանական ապատեղեկատվական ֆաբրիկաներից տարածվում են հիմարաբանություններ թե նա Բրիտանիայի դրածոն է, որ քանդի Հայաստանը, բրիտանական լրտես է, Ամուլսարի բաժնետեր է, որ իբր վնասում է Հայաստանին, մասոն է, Սորոսի եղբորորդին է, և որ թերևս գուցե նաև գիշերները երեխաների է զոհաբերում և ուտում:
     Փաստորեն այս ահավոր ցնցումից հետո անգամ մենք չենք կարողանում թացը չորից տարբերել, դավաճան քանդիչությունը զատել առողջ կառուցողականությունից:
     Եվ էլի տրվում ենք մեզ պարտադրվող կեղտոտ ստերին, տխմարաբանություններին և մեր առաջընթացն ամեն կերպ կասեցնելուն ուղղված անմաքուր պրոպագանդային:
     Իր բոլոր վերջին հարցազրույցներում Սարգսյանը գործունակ ելքեր է առաջարկում, գաղափարներ առաջ քաշում, որոնք մեծապես օգտակար են և օրինակ է ծառայում նոր ուղի հարթելու համար:
     Եվ հենց այդ է պատճառը, որ արշավն իր դեմ առավել քան երբևէ ուժգին է դարձել:
     Եվ նաև միայնակ է մնացել դավաճանության և հիմարության ծովում»:

 
 
 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *