Вс. Окт 17th, 2021

Գլխավոր զգացումը, որ ունեմ այս օրերի ընթացքում, ամոթի զգացումն է. ես ամաչում եմ, որ իմ երկիրը ներկայացնում է այդ մարդը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:

«Ես ամաչում եմ, որ նա դեռ նստած է այնտեղ: Ամոթը մնալու է իր հեռանալուց հետո, որ մենք հանդուրժել ենք սա»,-ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը տանուլ տվեց մեր երկիրը, կոֆլիկտ, բախում ստեղծեց սերունդների միջեւ:

«Ինչ ես թողել քեզանից հետո, էլ ի՞նչ ունես տալու, էլ ինչ ունես կործանելու: Նա մեզ տարավ պարտության, կործանման: Նա մեզ խաբեց, թե հետ կբերեմ փողերը, բայց տվեց հողերը: Կորցրած հողերը շատ դժվար է լինելու վերականգնել եւ այդ ծանր հոգսը մենք թողեցինք մեզնից հետո եկողների վրա: Սա է, որ հնարավոր չի ներել»,-ասաց Արա Սահակյանը:

Նա ընդգծեց, որ բոլորս մեղավոր ենք, որ Նիկոլ Փաշինյանը ծնվեց, մեծացավ. «Որովհետեւ իր հետ աշխատող խմբագիրները, լրագրողներն ասում էին՝ դե լավ, Նիկոլն ա, իր լաչառությունն է անում, որովհետեւ բիզնեսմեններն ասում էին՝ դե լավ, շան պես հաչում է, մի կոպեկ տանք, թող ձայնը կտրի: Ավելի ավագներն ասում էին՝ համարձակ տղա է, եկեք առաջ տանք, թող առաջ գնա: Ահա, բոլորս բերեցինք նրան իշխանության, ամեն մեկս մեր չափով, եւ մենք պետք է նրան հետ շպրտենք»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *