Пн. Окт 25th, 2021

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ծաղրել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որը, նրա խոսքերով, չի կատարում իր աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես չգիտեմ, թե ինչու է նրան պետք այս աշխատանքը, նա չի ուզում աշխատել»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Ջորջիայում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ Թրամփը «նվնվում ու բողոքում է»  ընտրությունների արդյունքներից, փոխանակ պայքարի կորոնավիրուսի դեմ:

Դոնալդ Թրամփը չի ընդունում նախագահական ընտրություններում իր պարտությունը: Միևնույն ժամանակ, Բայդենի օգտին քվեարկել է 306 ընտրիչ, իսկ Թրամփի օգտին `232-ը: Արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից հունվարի 6-ին: Ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *