Чт. Окт 28th, 2021

«Երեք քույրերից հետո Եփրեմս ծնվեց, փոքր աղջկանիցս հետո 7 տարվա տարբերությամբ։ Շատ խելացի երեխա էր, քույրիկներն իրան շատ-շատ էին սիրում ես համարյա չէի զգում, որ տանը փոքր երեխա կա, իրեն իր քույրիկներն էին պահում։ Բարուր ժամանակ չէր սիրում, որ իր ձեռքերը կապում էին։ Ես կապում էի, քույրիկներն արձակում էին ձեռքերը, ինքը միշտ ազատություն էր սիրում»,-ասում է արցախյան պատերազմում զոհված Եփրեմ Հարությունյանի մայրը՝ Կարինե Հարությունյանը։

Եփրեմն ու փոքր քույրը՝ Աննա Խոջոյանը, շատ կապված են եղել, միշտ միասին են եղել, խաղացել։ «Որ իրար հետ կռվում էինք, կամ ես էի նեղանում, տանիք բարձրանում, կամ ինքը։ Հետո որ գնում տեսնում էի էնտեղ է՝ հանգիստ խղճով հետ էի գալիս»,- նշում է Աննան։

«Միշտ զանգում էր՝ մամ, հանկարծ դուխդ չգցես, չգիտեմ ինչի, բայց ես շատ ծանր էի տանում իր բանակ գնալը։ Ինքն իմ ամեն ինչն էր, իմ ապրելու, իմ կյանքի, իմ ամեն ինչի իմաստը»․- ասում է մայրը։

Եփրեմը տանկիստ է եղել, լավ ծառայության համար ավագ մեխանիկ էին նշանակել։ Թալիշում է ծառայել։

«Ասաց՝ մամ, նենց բան եմ արել, չեմ կարա հիմա հեռախոսով ասել, մեզ կանչեցին, խրախուսեցին, ասացին ապրեք,  գամ՝ կպատմեմ, իմանաս ինչ տղա ունես։ Ասացի մի արա, ոչ մի բան չեմ ուզում, մենակ անփորձանք արի տուն». Եփրեմը չհասցրեց իր սխրանքի մասին մորը պատմել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *