Чт. Окт 28th, 2021

Ինչպես հայտնի է՝ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին գերազանցել է Պելեի ռեկորդը մեկ թիմի կազմում խփած գոլեր թվով։ Արգենտինացին 644 անգամ գրավել է մրցակիցների դարպասները։  Footballer-ը հաշվարկել է, թե որ դարպասապահներին է հարձակվողն ամենաշատ գոլերը խփել։

Առաջին տեղում «Վալենսիայի» և «Ալմերիայի» նախկին դարպասապահ Դիեգո Ալվեսն է։ Արգենտինացին բրազիլացուն 21 գոլ է խփել։

Երկրորդ տեղում է Բիլբաոյի «Ատլետիկի» և Պրիմերայի այլ թիմերի դարպասը պաշտպանած Գորկա Իրաիսոսը, ով Մեսիից տուժել է 18 անգամ։

Եռյակը եզրափակում են երկու դարպասապահներ, որոնցից մեկը լեգենդար Իկեր Կասիլյասն է։ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը «Բարսելոնայի» առաջատարից 17 գոլ է բաց թողել։ Նույն ցուցանիշն ունի նաև Անդերաս Ֆերնանդեսը («Օսասունա», «Գրանադա», «Վիլյառեալ»)։

«Ոսկե գնդակի» 6-ակի մրցանակակրի ռեկորդից հետո Budweiser ընեկրությունը որոշել էր յուրաքանչյուր դարպասապահին հատուկ շշերով գարեջուր ուղարկել՝ ըստ Մեսիից բաց թողած գոլերի քանակի։ Մասնավորապես, Ջանլուիջի Բուֆոնն արդեն ստացել է իր երկու շշերը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *