Вс. Окт 17th, 2021

Արտյոմ Միքայելյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, կռվել էր ամենաթեժ կետերից մեկում։ Արցախյան պատերազմի մասին իմնալաով՝ որոշել է մեկնել առաջնագիծ, հիշելով, թե ինչքան էր  ոգևորվել, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց էին միացել կամավորականներ։

«Տյոմի հետ քննարկեցին էդ հարցը, արդյոք մենք կգնանք, թե չէ, որովհետև ապրիլյան պատերազմից հետո էնքան բան էինք տեսել, բայց որոշեցինք, որ մենք պարտավոր ենք գնալ, քանի որ ապրիլյանի ժամանակ մեզ մոտ ՄՈԲ-ի գալով շատ ոգևորվեցինք։ Մենք էլ որոշեցինք, որ պարտավոր ենք լինել մեր զինվորի կողքը»,-պատմում է Արտյոմի ընկերը՝ Սերգեյ Վարդանյանը, ով Արտյոմի հետ միասին է կռվել։

Արտյոմ Միքայելյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 13-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *