Пн. Окт 25th, 2021

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ոչ միայն Թուրքիայի, մենք նաև Ադրբեջանի հետ պատերազմին պատշաճ պատրաստ չէինք։ Այո՛, Բայրաքթարներն ու թուրքական հրամանատարությունը շատ ազդեցին պատերազմի արդյունքների վրա։ Բայց ամենահասարակ զրահաբաճկոնների, կևլարե սաղավարտների, ջերմադիտակների ու փոքր հետախուզական ԱԹՍ-ների դեֆիցիտը, մոբիլիզացիայի ու զորքերի աշխատանքի սինխրոնիզացիայի բարդակները, ինչպես նաև բազում այլ խնդիրներ կարելի էր նախապես լուծել։

Շատ և շատ կարգին տղաներ զոհվեցին էկիպիրովկայի պակասի և բարդակի պատճառով։ Գործող իշխանությունը պետք է ընդունի, որ տապալել է պատերազմին պատրաստվելու գործում ու դրա համար կրի քաղաքական պատասխանատվություն։

Ու պետք չի մոռանալ, որ Դավիթ Տոնոյանին, իր տեղակալներին ու բարձրաստիճան զինվորականներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը… Հաճախ` ի հակառակ շատերի առարկությունների»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *