Вт. Окт 19th, 2021

Քրիս Պրատը վերջերս անցկացրել է բարեգործական Instagram-յան ուղիղ հեռարձակում այլ հայտնիների հետ: Հեռարձակմանը, բացի Ռոբերտ Դաունի կրտսերից, Զաքարի Լեյվիից, Լորա Դեռնից և այլ դերասաններից, Առնոլդ Շվարցենեգերն է նաև մասնակցել:

«Մեր հաջորդ հյուրը պարոն Տիեզերքն է, Տերմինատորը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը, սկեսրայրս, աղջկաս հայրը», – դերասանին ներկայացրել է Պրատը, ով ամուսնացած է Շվարցենեգերի դստեր՝ Քեթրինի հետ: Իր հերթին, Առնին բարձր տրամադրություն ուներ ու փեսային դիմավորեց այսպես. «Բարև Քրիս Էվանս»:

Իհարկե, Շվարցենեգերը կատակել է և ներողություն խնդրել սխալի համար.

«Կներեք, ես պետք է իմանամ քո անունը, քանի որ դու իմ սիրած փեսան ես»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *