Чт. Окт 28th, 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում մասնակցեց արցախյան պատերազմում նահատակված ջանֆիդացի 5 զոհերի մեծարման ցերեկույթին։

Միջոցառումից հետո Արայիկ Հարությունյանին մոտեցան անհետ կորած զինվորների հարազատները, որոնք տվյալներ փոխանցեցին Արցախի նախագահին, պատմելով,  թե որտեղ են եղել իրենց զինվորներն ու ինչ պայմաններում են անհետացել։

Նրանք խնդրեցին, որ նախագահը անձամբ միջամտի, որպեսզի գտնեն իրենց զինվորներին։

«Պարոն Հարությունյան, ես որպես մայր, պատրաստ եմ ամեն ինչի, անկախ նրանից՝ որդիս ողջ կլինի, թե չէ, միայն թե, թող չխաբեն մեզ, թող մեզ տան մեր երեխուն»,- դիմելով Արցախի նախագահին արտասվելով ասաց անհետ կորածի մայրը։

Արայիկ Հարությունյանը սփոփելով մորը, խոստացավ առաջիկա երկու օրերին գնալ այնտեղ, որտեղ վերջին անգամ եղել է նրա որդին։ 

Նախագահին մոտեցած մեկ այլ անհետ կորածի հարազատն էլ ասաց, որ Իշխանաձորում է անհետ կորածը եղել եւ նրա հետ գտնվող զինվորներից մեկը, ըստ լուրերի՝ գիտեն, որ գերի է։

«Աստված տա գերի լինի, որովհետեւ բոլոր գորիներին հետ ենք բերելու, անխտիր, չեմ ասում, թե ինչ ժամանակահատվածում, որովհետեւ դժվար է, բայց հաստատ հետ ենք բերելու,- ի պատասխան ասաց  Արցախի նախագահը։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *