Чт. Окт 28th, 2021

Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելինսկին իր ամանօրյա ուղերձում ռուսերենով դիմել է Դոնբասի և Ղրիմի բնակիչների և հորդորել նրանց Ուկրաինայի հետ լինել, հայտնում է nahnews.org լրատվական կայքը:

Զելենսկին ընդգծել է, որ ցանկանում է, ոչ թե Կիևում իր նստավայրից, այլ հենց Դոնեցկի տարածքից հայտարարել Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին: Զելենսկիի խոսքով՝ ինքը ցանկանում է ոչ թե համացանցում, այլ այլ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է:

«Գիտեմ, որ Դոնեցկը, Լուգանսկը և Ղրիմը, բառի բոլոր իմաստներով ապրում են այլ ժամանակում: Եվ արդեն մեկ ժամ է, ինչ հեռուստատեսությամբ ձեզ ասել են, որ Նոր տարին եկել է: Բայց ես գիտեմ, որ արդեն մեկ ժամ է, ինչ դուք մեզ էիք սպասում, որպեսզի Նոր տարին միասին դիմավորենք՝ որպես մեկ ընտանիք, որպես մեկ ժողովուրդ, որպես մեկ երկիր: Դոնբաս և Ղրիմ, հետ տվեք ժամերը, մեզ հետ եղեք», — հորդորել է Զելենսկին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *