Вт. Окт 19th, 2021

«Եղանակային այս պայմաններում մեր քաղաքացիներն արձագանքեցին մեր կոչին, շուրջ 8 ժամ ներկա եղան Հանրապետության հրապարակում, օրը գնահատում եմ հաջողված, մեզ միացան բազմաթիվ պաշտոնյաներ, սպաներ, մենք գիշերելու ենք հրապարակում, վաղը առավոտից վերսկսելու ենք անհնազանդության ակցիաները, վաղը ժամը 16-ին բոլորին հրավիրում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում»,- ամփոփելով համազգային գործադուլի ու դասադուլի, անհնազանդության ակցիաներով հագեցած օրը հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանն այլ տարբերակ չունի, եթե նրան թվում է, որ կարող է մեր հայրենիքի 70 տոկոսը դավաճանությամբ հանձնել թշնամուն, ունենանք 5 հազար հոգու կորուստ, պղծի Եռաբլուրը, Եկեղեցին, երկիրը տանի տնտեսական, սոցիալական կոլապսի, ՀՀ քաղաքացին էլ պետք է հանդուրժի նրան՝ նա շատ սխալ հաշվարկ է արել։ Նիկոլ Փաշինյանը չունի որեւէ իշխանություն, նրա հրաժարականը պահանջում են ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, բուհերը, գեներալիտետը, ամբողջ երկիրը։ Նա մնացել է իր ֆեյքերի հույսին։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի 2 խումբ աջակիցներ․ որոնց կազմակերպում է ցանցերում տպավորություն ստեղծելու եւ մի խումբ արկածախնդիրներ, նեղ կուսակցական շրջանակ։ Ես հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ կան գիտակից մարդիկ, նրանք չեն կարող մտնել այս պատասխանատվության տակ։ Այս մարդն ամեն օր կործանում է մեր երկիրը, ստորացուցիչ պայմանագիրը կնքելուց անցել է 42 օր, խաղաղ ժամանակներում հանձնել է 4 բնակավայր, փաստաթղթում դրանց մասին ոչինչ չկա, տվեց Սյունիքի համար կարեւոր նշանակության 2 գյուղ, Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, վաղը տալու է տարածքներ Տավուշից ու Վայոց ձորից։ Այս մարդը եկել է ժողովրդին պատժելու համար, հիմա ի՞նչ եք կարծում, այս ժողովուրդը հանդուրժելու է՞ այս ամենը։ Չի հանդուրժելու։ Հանուն մեր երկրի՝ պետք է քշենք այս հրեշին։ Եթե եւս երկու ամիս նա մնա իշխանության, ում էլ տաս՝ իշխանությունը չի վերցնի։ Ում խնդրես՝ չի գա այս շենքում վարչապետ աշխատելու, որովհետեւ ղեկավարելու այլեւս բան չի մնալու։ Այս ոստիկանները, որոնք պաշտպանում են նրան, 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակ չի վճարվելու, այս երկիրը չունի վստահություն, ներդրումներ չեն լինելու, բոլորը մտածում են արտագաղթելու մասին, ավելի ասեմ, զորակոչ չի լինելու, որովհետեւ այս մարդուն չեն վստահում»,- ասել է Ի․Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման սկզբում եղել է պաշտոնյա, այդ ժամանակ չէ՞ր զգում, որ Փաշինյանը եկել է երկիրը կործանելու, ինչպես հիմա է արձանագրում, հարցին ի պատասխան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասել է, որ իրենք սատարել են այս հրապարակում հավաքված ժողովրդի պահանջը, ժողովուրդն ուզում էր ավելի պաշտպանված երկիր ունենալ, ավելի արդար Հայաստան ունենալ, ավելի բարեկեցիկ կյանք ունենալ։

«Մենք մեր ռեսուրսով կանգնեցինք այդ պահանջների կողքին։ Ընդամենը 3 ամիս հետո այս մարդը փաստեց, որ եկել է ոչ թե մեր ազգը համախմբելու, այլ պառակտելու, ոչ թե միավորելու, այլ ջլատելու, քանդելու։ Հետեւաբար, մեր եւ նրա համագործակցությունը չէր ստացվելու», ասել է Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին հիշեցրին Փաշինյանի այն միտքը, որ ընդդիմությունը ցանկանում է ժողովրդից խլել իշխանությունը, ի պատասխան դաշնակցական գործիչն ասել է, որ այսօր մենք պատրաստ չենք գնալ ընրությունների, որովհետեւ եթե հիմա Փաշինյանի գլխավորությամբ  գնանք ընտրության, այն կլինի մեր պատմության ամենախայտառակ ընտրությունը․

«2018-ին նա դրա կարիքը չուներ եւ չկեղծեց, 1991-ին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա կարիքը չուներ եւ չկեղծեց, բայց 96-ին կեղծեց։ Փաշինյանն այլեւս չունի ժոովրդականություն։ Մենք պետք է ունենանք անցումային կառավարություն, որի կարեւոր խնդիրներից մեկը նոր ընտրություններ կազմակերպելն է», նշել է Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԱԱԾ-ն, Բանակը, Ոստիկանությունը, բոլորն իրենց հարց պետք  է տան, լռե՞ն, ծառայե՞ն, թե՞ դուրս գան ու կանգնեն ժողովրդի կողքին։

«Մենք հարյուրավոր զանգեր ենք ստանում, Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդիկ ասում են, որ ի վիճակի չեն ամեն օր գալ հանրահավաքի ու ելույթներ լսել, ուզում են կտրուկ քայլեր։ Մեր այս քաղաքական պայքարը նաեւ զսպում  է մարդկանց մեծ ու փոքր խմբերի գնալ տարատեսակ կտրուկ գործողությունների։ Մեր գլխավոր խնդիրն է՝ երկիրը չտանել ցնցումների, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, պետք է կենտրոնանանք դրանց լուծման վրա, բայց այդ ճանապարհին կա մի մեծ չարորակ ուռուցք, որը պետ է հեռացնել», ասել է Ի․Սաղաթելյանը։

Հայրենիքի փրկության շարժման համակարգողը հիշեցրել է, որ վաղը՝ ժամը 16-ին, Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է լինելու, ժամը 12-ից վերսկսվելու են անհնազանդության զանգվածային ակցիաները, այդ թվում փողոց ու ճանապարհ փակելը, գործադուլն ու դասադուլը։ 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *