Ср. Окт 20th, 2021

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկարաձգել է անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

49-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2013 թվականի ամառ: Գվարդիոլայի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս մրցաշրջանի վերջում:

Խոսեպ Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Անգլիական լիգայի գավաթում ու մեկ անգամ դարձել Անգլիայի գավաթակիր: Նրա գլխավորությամբ մանչեսթերցիներն անցկացրել են 245 հանդիպում և տարել 181 հաղթանակ: