Вс. Окт 17th, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը։

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Սրբազանի մասին տարածված տեղեկությանը, թե նա մահացել է։

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։

 Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,-գրել է Վահրամ քահանա Մելիքյանը ու հորդորել այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում հետևել պաշտոնական լրատվությանը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել են տեղեկություններ, թե Պարգև Սրբազանը մահացել է: 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին
հայտնի էր դարձելոր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը միկրոինֆարկտ է տարելսակայն առողջական վիճակը կայուն էիրեն լավ է զգում

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *