Ср. Окт 20th, 2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.    «Աշխատանքային այցի հագեցած օրակարգը ավարտեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ հանդիպմամբ և նրա օրհնությամբ: Հանդիպման ժամանակ խոսել ենք պատերազմի ընթացքից և Արցախի հոգևոր կյանքում հետպատերազմյան շրջանում առկա իրավիճակից։ Պարգև Սրբազանին խնդրել ենք ներկայացնել հետպատերազմյան շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը, քննարկել ենք մեր անելիքները Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառում»։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *