Пн. Окт 25th, 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող  տեղեկություններին: «Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելու»,-ասաց Ալթունյանը:  Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարին հրահանգվել է դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները Տավուշի մարզի երկու գյուղերից, որոնք, իբր, սահմանազատման արդյունքում անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *