Чт. Окт 28th, 2021

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կատարել է Տուլսկի շրջանից տասը տարեկան Ալեքսանդր Կոլյասնիկովի ցանկությունը, որն ամանորյա միջոցառման ժամանակ երազանք էր պահել գրկել պանդային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նրա ամանորյա երազանքի մասին դեկտեմբերի 5-ին առցանց մարաթոնի ժամանակ տեղեկացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սաշան իր ծնողների հետ միասին ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաք եւ Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցների հսկողությամբ հանդիպել էր պանդայի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կիրակի Սաշան գտնվել է դասընթացների անցկացման հատուկ գոտում, որի մուտքը փակ է սովորական այցելուների համար: Կենդանաբանական այգու աշխատակիցները պատմել են երեխային, թե ինչպես է անցնում կենդանիների օրը, ինչպես են կենդանիներին խնամում եւ ուսումնասիրում նրանց վարքագիծը:

«Սաշան կարողացել է ստեղծել եզակի շապիկ. Ժուի պանդայի հետ նրանք գունավոր ներկերով նկարել են հագուստի վրա»,-նշվում է գրառման մեջ:

Սաշայի համար կենդանաբանական այգի այցելությունն ու կենդանի պանդայի հետ հանդիպումը դարձել էր «գերբնական ինչ-որ իրադարձություն»:

«Շատ հուզված եմ եւ ուրախ: Ես շատ եմ սիրում պանդաներ. նրանք մեծ են եւ փափուկ»,-ասել է նա:

Նշվում է նաեւ, որ կենդանաբանական այգում էքսկուրսիայի ժամանակ Սաշային եւ նրա ծնողներին զանգահարել է Վլադիմիր Պուտինը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *