Вс. Окт 17th, 2021

ՌԴ-ն կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը և այդ փաստաթղթով ստանձնում կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունները։ Ինչ էլ մենք այժմ անում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Պուտինը:

Նա ընդգծել է, որ համաձայնության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», — հստակեցրել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ փաստաթղթի համաձայնեցումը «բարդ, էներգատար գործընթաց էր» բոլոր կողմերի համար: «Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը, լսել նրանց պահանջները, դժգոհությունները տեքստի վերաբերյալ։ Փաստորեն, նման իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք»,- ասել է ՌԴ նախագահը ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *