Ср. Окт 20th, 2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարից:

L’Equipe-ի համաձայն՝ եթե ՊՍժ-ն ստիպված լինի անել դա, ապա 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ցանկանում է ստանալ նվազագույնը 100 միլիոն եվրո:

Այժմ ՊՍԺ-ն աշխատում է Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ:  Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել փարիզյան ակումբ, որը 222 միլիոն եվրոյով է իրականացրել տրանսֆերը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 6 խաղի, դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *