Вт. Окт 19th, 2021

Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած զինծառայող Սեյրան Սողոյանը, որը դեռ իր վերականգնողական բուժումն է անցնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, աշխատանքի է ընդունվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Զինվորի Տունը ունի նոր աշխատակից՝ հերոս Սեյրան Սողոյանն է։ Աշխատելու է «Մեկ պատուհան» ծրագրում՝ օգնելու է լուծել վիրավոր զինվորների խնդիրները»,–գրել է նա։

Ուրախալի լուրը Facebook-ի իր էջում հրապարակել է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Sputnik Արմենիան իր ընթերցողին էր ներկայացրել Սերյան Սողոյանի հուզիչ պատմությունը։ Նա այժմ էլ հրաշքի է սպասում ու վստահ է, որ քայլելու է։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *