Ср. Окт 20th, 2021

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», — նշեց Ալթունյանը։

ՊԲ նախկին հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ. վերականգնողական արձակուրդում է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով», — ասել էր նախագահը։

Հոկտեմբերի 28-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *