Вс. Окт 17th, 2021

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: «Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։ Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- նշվում է պարզաբանման մեջ։ 

Նյութի աղբյուր

Подробнее: https://shabat.am/am/article/243886/Janik-Marutyani-ashkhatanqic-azatveln-uni

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *