Ср. Окт 20th, 2021

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ միասին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման առաջադրանքներ իրականացնելու: Հումանիտար առաքելության շրջանակներում պիրոտեխնիկները կաշխատեն Աղդամի շրջանում»,- հայտնել են գերատեսչությունից:

Խմբավորման կազմում ընդգրկվել են ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» կենտրոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնի 20  պիրոտեխնիկներ: Նրանց հետ միասին թռչում են 3 համալիր ռոբոտներ: «Ողջ անձնակազմը «Քովիդ-19»-ի թեստավորում է անցել՝ բացասական արդյունքով»,- հավելել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *