Чт. Окт 28th, 2021

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում, մեկ օրվա ավելի քան 35 այցելուների օգնություն է ցուցաբերվել, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Ռուսաստանի ռազմական վարչությանը:

«Առողջական առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բժշկական անձնակազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *