Чт. Окт 28th, 2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեին: Այս մասին հաղորդում է Goal․com-ը:

Պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել Ա սերիայի 15-րդ տուրում «Ուդինեզեի» դեմ կայացած տնային հանդիպմանը (4-1):

Ռոնալդուի ակտիվում կարիերայում այս պահին գրանցված է 758 գոլ, ինչը մեկով գերազանցում է Պելեի ցուցանիշը (757):

ESPN-ը հստակեցնում է, որ պորտուգալացին 656 գոլ խփել է ակումբային մակարդակով, ևս 102՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում: Ինչ վերաբերում է Պելեին, ապա հարավամերիկացու անվան դիմաց ակումբային ֆուտբոլում գրանցված է 680, Բրազիլիայի ընտրանու մարզաշապիկով՝ 77 գնդակ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դեկտեմբերի վերջին գերազանցել էր Պելեի՝ մեկ ակումբում խփած գոլերի քանակով սահմանած ռեկորդը: Այդուհանդերձ, «Սանթոսն» այդ հարցով անհամաձայնություն էր դրսևորել: Բրազիլական ակումբը նույնիսկ պաշտոնական հայտարարություն էր հրապարակել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *