Вт. Окт 19th, 2021

Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հոկտեմբերի 15-ին Հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում: Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որի մեջ եղել են Ռուստամ Գասպարյանն ու իր որդին: Ռուստամ Գասպարյանին շտապ տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ բավականին բարդ վիրահատություն էր տարել: Այնուհետեւ նրան տեղափոխել էին Գորիս այն ակնկալիքով, որ վիճակը կկայունանա եւ հնարավոր կլինի տեղափոխել Երեւան: Ավելի ուշ Ռուստամ Գասպարյանին հասցրել են Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր հոկտեմբերի 17-ին: 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *