Ср. Окт 20th, 2021

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։ Նա Aravot.am– ի հետ զրույցում իր խոսքն ուղղեց նախ վարչապետին. «Կարող է դու շատ ազնիվ մարդ ես, շատ լավ ես ճանաչում Ռուստամ Գասպարյանին, նաեւ ճանաչում է նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Դուք իր լեգենդները շատ լավ գիտեիք։ Մինչեւ այսօր ադրբեջանական կայքերը տոնում են Հովազին վերացնելը։ Դուք ասում էիք, որ կան դավաճաններ, անցել է քսան օր, դավաճաններն ինչո՞ւ ձերբակալված չեն։ Դուք ասում եք, ես ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ձերբակալված չեն։ Ո՞նց պատահեց, որ Բայրաքթարը Թութակներում խփեց 4 հոգու, որտեղ ախպերս՝ իր որդու հետ, մեր վաշտի, մեկ էլ մի հրաշալի անձնավորության, գնդապետի հետ կանգնած՝ Բայրաքթարը խփում է, մինչեւ ես իրեն իջեցնում եմ Կարմիր շուկա, 35 կմ, 20 րոպեի ընթացքում, մեր տղաները դեռ դիրքերում չգիտեն, որ հրամանատարը խփված է, բայց ադրբեջանական կայքերը տոնում են»։ Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց. «Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։ Կարդացեք նաև Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք. Արտակ Զաքարյան Գործադիրում ընդունեցին զինվորների ծնողներին. խոստացել են ՊՆ-ում հանդիպում ապահովել եւ ոչ միայն Զինվորների ծնողները Փաշինյանին 1 օր ժամանակ տվեցին՝ տեսաուղերձով պատասխանելու իրենց պահանջին Երկրորդ հարցադրում-պահանջը վարչապետից հետեւյալն է. «Պարոն վարչապետ, հրապարակեք ցուցակ ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհերի մասին, եթե կան այդպիսիք։ Դուք ասում եք նախկին, նախկիններին ասում են՝ ներկա, իմ համար բոլորդ էլ մեկ եք։ Մենք Լեւոնի ժամանակ ճշմարտությունը խոսելու համար դատվել ենք, Ռոբերտի ժամանակ դատվել ենք, Սերժի ժամանակ ախպորս տղուն փակեցին 3 ամիս՝ ճշմարտությունը խոսելու համար։ Հիմա ճշմարտությունը խոսալու համար ախպերս ու ախպորս տղեն չկան։ Այն հանրահայտ տեսագրությունից հետո, որ ախպերս ասեց՝ դավաճանները չեն ներվելու, դրանից մի շաբաթ հետո ինքը չկա։ Եթե կա դավաճանություն,պահանջում եմ ես՝ դավաճանները պիտի դատապարտվեն։ Մանրամասները՝ Aravot.am-ում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *