Пн. Окт 25th, 2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բագաևը շնորհավորել է հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներին Ամանորի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Նա ընդգծել է բժշկական մասնագետների մեծ ներդրումը Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության առողջության ամրապնդման գործում, և հետագա հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բագաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին: Ռուս զինվորական բժիշկները մինչև օրս օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ՌԴ ՊՆ-ից հայտնում են նաև, որ հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում հեռավոր շրջաններում և գյուղերում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:

Այդ ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։ 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *