Чт. Окт 28th, 2021

Hraparak.am-ը գրում է․

Մի քանի օր առաջ մենք լուր էինք հրապարակել, որ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ Պետական պահպանության ծառայության տնօրեն է նշանակվել Սարգիս Հովհաննիսյանը, ով աշխատել է այս ծառայությունում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, իսկ ամիսներ առաջ նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշանակումից մի քանի օր անց նա ողջ ծառայության աչքի առաջ ծեծի էր ենթարկել Ալֆա խմբի պետին, որի մեղքը եղել էր այն, որ նոր տնօրենին «չեստ» չէր տվել, քանի որ նախօրեին արդեն ազատված էր եղել աշխատանքից։
Մեզ պատմեցին, որ Հովհաննիսյանը հատուկ սեր ունի ծեծի ու բռունցքներ աշխատացնելու նկատմամբ՝ անցյալում էլ են նման դեպքեր եղել։ Իսկ երեկ համացանցը ողողվեց մի լուսանկարով, որտեղ Սարգիս Հովհաննիսյանը քացով խփում է ցուցարար քաղաքացուն։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանությունն իրականացնող, եւ բարձրաստիճան պաշտոնյաների պահպանությունը կազմակերպող ստորաբաժանման ղեկավարը, բռնnւթյnւն գործադրելու սիրահար է եւ դա հայտնի է եղել բոլորին եւ նրան նման բարձր պաշտոն վստահողներին դա չի կանգնեցրել։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *