Пн. Окт 25th, 2021

Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ էր ստեղծվել, բայց այն շատ արագ մարվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»: Պեսկովը պարզաբանել է, որ անհապաղ կապեր են հաստատվել տեղի ունեցածը կարգավորելու համար:

«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել: Իրոք, տագնապալի իրավիճակ կար, բայց այն արագ մարվել է»,-ասել է նա լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին արդո՞ք Կրեմլը տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *