Вс. Окт 17th, 2021

Հնդկաստանի հարավային Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքի բնակիչներն անհայտ հիվանդությամբ են վարակվել, իշխանություններն այն չեն կապում կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս մասին РИА Новости -ին հայտնել է Արևմտյան Գոդավարիի շրջանի տեսուչ Դոլա Ջոշի Ռոյը։

Նշվում է, որ հիվանդությունից մահացել է 1 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 800-ը։ Ախտանշաններն են գլխապտույտը, էպիլեպսիան, հանկարծակի ուշագնացությունը, բերանից փրփուրն ու դողը: Առաջին հիվանդները հիվանդանոց են դիմել դեկտեմբերի 6-ից սկսած։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ անհայտ հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։

Ռոյը ենթադրել է, որ հիվանդության տարածմանը կարող է հանգեցնել ջրի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ֆոսֆորօրգանական միացություններով և թունաքիմիկատներով:

«Մինչ օրս, հիվանդների մոտ թեստերը COVID-19-ի բացասական արդյունք են ցույց տվել։ Հետևաբար, այդ հիվանդությունների միջև որևէ կապ չկա»,- հավելել է նա։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *