Чт. Окт 28th, 2021

«Երջանիկ ճանապարհեցինք, շատ գոհ էր իր Եղնիկներից, մենք էլ»,- պատմում է Սերգեյ Հովհաննիսյանի մայրը: Սերգեյը տատիկին խոստացել էր, որ բանակից գա ամեն ինչ կպատմի բանակի մասին, ասել էր. «Շատ լավ է բանակում, այստեղ կարող ես իմանալ, որն է ընկեր, որն է թշնամի»: 

Սերգեյ Հովհաննիսյանը շատ էր ցանականում սերժանտի կոչում ստանալ։ Մոր խոսքով՝ մեկ ամիս է «վայելել» կոչումը: 

Սեպտեմբերի 25-ին դիրք էր բարձրացել արդեն որպես դիրքի պատասխանատու: «Ես այնքան վստահ էի հրամանատարության վրա, մտածում էի Եղնիկներում չի կարող վրիպում լինել»,- ասում է Սերգեյի մայրը: 

«Բոլորի մասին մտածում էր իմ տղան. իր մասին, մեր մասին հեչ չմտածեց»,-  ասում էր Սերգեյ Հովհաննիսյանի տատիկը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *