Вт. Окт 19th, 2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է տվյալներ արցախյան վերջին պшտերազմում զnհված, ինչպես նաև անհայտ կորած սյունեցիների վերաբերյալ: Համաձայն տվյալների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զnհվածների թիվը 169 է, անհայտ կորածներինը՝ 42: «Այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են իրավիճակի թելադրմամբ, հիշատակի օրեր են լինելու, ըստ էության: Նահшտակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար: Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել… առաջին անգամ հրապարակում եմ նաեւ պшտերազմի ընթացքում անհետ կորած սյունեցիների անունները՝ հույս ունենալով, որ հրաշք կկատարվի, եւ նրանք կվերադառնան ողջ… իսկ պшտերազմում վիրավnրված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,-նշել է մարզպետը: 

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *