Вт. Окт 19th, 2021

«Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող», PanArmenian.Net-ին ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Դեկտեմբերի 17-ին Ադբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել էր, թե Ստեփանակերտ է վերադառնալու 12,024 «փախստական»: Գևորգյանից ճշտում էինք նախ լուրի հավաստիությունը, ապա՝ վերադարձողների մոտավոր թվի մասին տեղեկությունը։

«Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»,- ասաց նա։

Մեր ճշտող ու հայկական կողմից մեկնաբանությունը վերջնական հստակեցնող հարցը, թե այնուամենայնիվ այդ հայտարարության մեջ փախստականների վերադարձի նախապայման կա, սակայն թվաքանակի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան ասել չի կարող, Գևորգյանը նախ ընդհատեց՝ հարցնելով՝ ընթերցե՞լ ենք արդյոք հայտարարությունը, դրական պատասխանից հետո հորդորեց վերընթերցել՝ պնդելով, թե այդ դեպքում մեզ մոտ նման հարց չի ծագի։

Վերընթերցեցինք. ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Մյուս հարցերի պատասխանները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին փախստականների վերադարձի պայմանների հստակեցմանը, նրանց՝ հայկական Ստեփանակերտում հայերի հետ համատեղ բնակվելու հնարավորությանն ու ժամկետներին, եռակողմ հայտարարության մեջ չկան: Դրանց վերաբերյալ ճշտումներ PanAarmenian.Net ը կփորձի ստանալ Արցախից։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, անդրադառնալով ադրբեջանցի 12,024 փախստականի վերադարձի մասին «Վեստնիկ Կավկազա» աղբյուրի հրապարակմանը հայտարարել է, թե դա «բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար»»,- գրում է լրատվամիջոցը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *