Чт. Окт 28th, 2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ ընդդիմության այն պնդումներին, թե Վազգեն Մանուկյանը վարչապետի չեզոք թեկնածու է:

«Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ինչպես էր բնորոշում Վազգեն Մանուկյանին և ինչո՞ւ էր այդպես բնորոշում: Վազգեն Մանուկյանը երբեք չեզոք չի եղել: Նա միշտ սպասել ա մի իրավիճակի, որպեսզի իր չբավարարված ամբիցիաներն ինչ-որ ձև կարողանա բավարարել: 1996-ից հետո ինքն անընդհատ մտածել ա՝ ոնց անի, որ գոնե տասը րոպեով դառնա Հանրապետության վարչապետի պաշտոնակատար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նա:

Քոչարյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի հետևում են17 կուսակցությունների առաջնորդները, ուստի նա չի կարող չեզոք լինել. «Հետևում խաղացողներ շատ կան: Առնվազն Ռոբերտ Քոչարյանն այնտեղ է: Վազգեն Մանուկյանը հիմա համաձայնել է 1 տարի չեզոքի կերպարով լինել և իշխանության բերել Քոչարյանին և նրա կոմպանիային»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *