Ср. Окт 20th, 2021

ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտի խոսքով, նրանց հիմնական մասը ձերբակալվել է պարետային ժամը խախտելու համար: Նա նշել է, որ ոմանք ձերբակալվել են ապoրինի զենք պահելու համար:

«Independent»-ը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 4 մարդ զnհվել է: Մեկ կնոջ վրա կրակել են Կապիտոլիումի շենքի ներսում, տեղեկություններ կան անկարգությունների ժամանակ ևս երեք անձանց մшհվшն մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *