Ср. Окт 20th, 2021

Aysor.am-ը գրում է․

17 կուսակցությունների շարքն այսօր ընդլայնվեց. ձևավորվեց «Հայրենիքի փրկության խորհուրդ» և որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը և անցած ճանապարհը, որ որոշել ենք առաջադրել իրեն։ Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի», — ասաց Արթուր Վանեցյանը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *