Пн. Окт 25th, 2021

Վրաստանում բժիշկներն առաջին անգամ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամը, որը տարածվել է Մեծ Բրիտանիայից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:

«Մենք երեք կասկածելի դեպք ենք ուսումնասիրել: Երկու դեպքում նոր շտամի գոյությունը չի հաստատվել, սակայն երրորդի պարագայում, որի փորձանմուշը վերցրել էինք դեկտեմբերին, հաստատվել է S գենի մուտացիան, որը բնորոշ է «բրիտանական» շտամին»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ վիրուսի նոր տեսակով վարակված անձը 50-անց տղամարդ է: Նրա վիճակը բավարար է: Նա գտնվում է մեկուսացման մեջ:

Վրաստանում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակման 229 763 դեպք է հայտնաբերվել, որից 2628-ը՝ մահվան ելքով:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *