Ср. Окт 20th, 2021

Վրաստանի Ախալցխա քաղաքի մոտակա գյուղում (Սամցխե-Ջավախք մարզ) հազվագյուտ գույնի՝ կանաչ շնիկ է շույս աշխարհ եկել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, շան տերը հայտնել է, որ իր հետ արդեն կապ են հաստատել կենդանաբանական այգու աշխատակիցները, սակայն ինքը մտադիր չէ հրաժարվել շան ձագից:

Ամանորին ծնված կանաչ շնիկին Մեսարկիշվիլիների ընտանիքն անվանել է Գրինչ, որի հետ միասին լույս աշխարհ է եկել ևս 7 շնիկ: 

Նշվում է, որ կանաչ երանգով շան ծնունդը բավականին հազվագյուտ երևույթ է: Շան մորթու գունավորումը բացատրվում է շան ընկերքում բիլիվերդինի (լեղու կանաչ պիգմենտ) բարձր պարունակությամբ: 

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *