Пн. Окт 25th, 2021

ՏիկՏոկում հայտնի Վիլենան Yerevan24.info-ին պատմել է մեծ թվով հետևորդներին գրավելու, իր տեսանյութերին՝ հայրիկի՝ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի վերաբերմունքի, անձնական կյանքի, ասեկոսեների և իր անձը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ կապելու մասին:

— Վիլենա, հանրությունը Ձեզ ճանաչում է ՏիկՏոկից, ինչպե՞ս եք կարողացել գրավել այդքան հետևորդներին:

— Սկզբում ես ՏիկՏոկ նկարում էի ամերիկյան ձայների ներքո, հայերը մտածում էին ամերիկացի եմ, չէին նայում: Մի անգամ առանց մտածելու հայկական հումորային տեսանյութ արեցի, մարդիկ սկսեցին գրել՝ «ո՞նց, ինքը հայ ա», «ամերիկացի ա, դիտավորյալ ա հայերեն խոսում, որ լայք հավաքի»… Հետո հասկացա, որ չեն հավատում հայ եմ ու սկսեցի դիտավորյալ հայկական երգերի տակ տեսանյութեր նկարել, ու դա հետաքրքրեց մարդկանց և հետևորդներիս թիվը գնալով մեծացավ: Երևի թե գլխավոր պատճառն այն է, որ հայի արտաքին չունեմ:

— Ի՞նչ եք անում մյուս տիկտոկեռներից տարբերվելու և նրանցից առաջ անցնելու համար:

— Առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Պարզապես, երբ ես նոր հայտնվեցի ՏիկՏոկում, այնտեղ արդեն հայտնի մարդիկ սկսեցին համախմբվել ու ինձ ծաղրող տեսանյութեր անել: Սակայն իրենք չէին էլ պատկերացնում, որ դրանով ինձ ոչ թե վատություն արեցին, այլ հակառակը և ես մի քանի օրում իրենցից առաջ անցա հետևորդների թվով:

— Ձեր անձը սկսեցին կապել քաղաքականության մեջ գտնվող անձերի հետ, մասնավորապես՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ: Չե՞ք սրտնեղում դրանցից:

— Խոսակցություններ են տարածում, թե իբր ես այս կամ այն մարդու հետ եմ շփվում: Պետք է ասեմ, որ իրականում ես այդ մարդկանց չեմ էլ ճանաչում:

— Բայց Ձեր և Արտյոմ Վանեցյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել:

— Մենք ընկերներ ենք եղել:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *