Пн. Окт 25th, 2021

Այս պահին Ազգային ժողովում աշխատանքային քննարկում է ընթանում, որին մասնակցում է նաեւ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Սյունիքը կրել է մեծ, անդառնալի կորուստներ: Մենք գեներալ Դավթյանից ցուցում էինք ստացել բարենպաստ դիրքեր զբաղեցնել, քանի որ դա կարևոր էր մեր սահմանների անվտանգության համար: Եվ մենք զբաղեցրեցինք այն դիրքերը, որոնք կարևոր էին: Կապանում թեժ մարտեր ընթացան Դավիթ Բեկի հատվածում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք:  Դեկտեմբերի 17-ի առավոտյան անակնկալ կերպով հրահանգ եղավ, որ իջնենք դիրքերից: Այսօրվա դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. թշնամին օրինակ Սյունիք բնակելի հատվածից գտնվում է 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքից 1 կմ հեռավորության վրա», – նշում է քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *