Вс. Окт 17th, 2021

Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուն դեկտեմբերի 29-ին Մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Հաղորդագրության համաձայն, քննարկվելու են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Լրատվամիջոցները նշում են, որ Սոչիի հանդիպման ուշադրության կենտրոնում է լինելու Ղարաբաղը:

Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքը, շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա, ուշադրության կենտրոնում է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը, գրում է թուրքական մամուլը:

Ավելի վաղ ռուս-թուրքական կենտրոնի մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր, որ թուրքական պատվիրակությունն արդեն գտնվում է Ադրբեջանում, և շուտով, երբ ավարտվի կենտրոնի կառուցումը, ռուս գործընկերների հետ կսկսեն կատարել իրենց պարտականությունը: Թուրքիայի խորհրդարանը թույլատրություն էր տվել մեկ տարի ժամկետով զինվորականներ ուղարկել Ադրբեջան:

Ռուսաստանի խաղաղապահների համար Պետդումայի հատուկ թույլտվություն պետք չէր, և նրանք շտապ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի խաղաղապահները Ղարաբաղում հիմա տեղակայվել են 5 տարով` հետագայում ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *