Вт. Окт 19th, 2021

«Հրապարակ»-ը գրում է. «Ընդդիմությունը երեկ տվեց անհնազանդության ակցիաների մեկնարկը, որոնց նախատիպն օգտագործել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018-ին։

Երեկ հանրապետության տարբեր հատվածներում փողոցներ էին փակում, ադմինիստրատիվ շենքերի մոտ էին ակցիաներ անում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ակցիաները շարունակելու են ճնշել, և Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի։

Ավելին՝ նա ամենօրյա տեռորի է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, ստատուսներ գրել՝ ի պաշտպանություն իրեն։ Թիմը դիմադրում է՝ համարում է, որ վաղ է, մարդիկ իրենց չեն հասկանա։ Այս օրերին ով փորձել է «խոսել»՝ Լենա Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Հովհաննես Իգիթյան, Հովիկ Աղազարյան, հայտնվել է վրդովված մարդկանց թիրախում»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *