Пн. Окт 25th, 2021

Անցյալ շաբաթ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike անելու) ֆլեշմոբ էր սկսվել։

Անցյալ կիրակի՝ Նոյեմբերի 29-ի 12:10-ի դրությամբ, Փաշինյանի էջի հավանումների թիվը 730404-ն էր, իսկ այսօր 22:02-ի դրությամբ հասել է 713235-ի:

Չնայած ֆեյքերով հավանումների թիվը բարձրացնելու որոշ խմբակների ջանքերին, հրապարակումների տակ տոտեմապաշտական մեկնաբանություններին, «սրտիկներին» ու «լայքերին»՝ նվազումը շարունակվում է։

Նշենք, որ սրան զուգահեռ Փաշինյանի վարկանիշն օր օրի նվազում է, իսկ նրա հրաժարականը պահանջողների թիվը՝ մեծանում։

Բացի քաղաքական ուժերից և մեծ թվով քաղաքացիներից, կառավարության ներկայիս ղեկավարի հրաժարականի պահանջով հայտարարություններ են տարածել մեծ թվով համայնքներ, Սփյուռքում գործունեություն ծավալող հայկական կազմակերպություններ, միավորումներ, ՀՀ Երևանի պետական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիան, մշակութային և հանրային գործիչներ։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *