Чт. Окт 28th, 2021

Քարդաշյանների ընտանիքը պատրաստվում է վերադառնալ հեռուստատեսություն, չնայած՝ իրենց կյանքի մասին պատմող ռեալիթի շոուի դադարեցման մասին հայտարարությանը։ Այս մասին գրում է Reuters-ը:

Hulu սթրմինգային ծառայությունը հայտարարել է Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանների, նրանց մոր՝ Քրիս Ջենների եւ մյուս երկու քույրերի՝ Քայլի եւ Քենդալ Ջենների հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքի համաձայն, նրանց ստեղծած հաղորդումը կհեռարձակվի ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:

Նոր հաղորդման թողարկումը սպասվում է 2021 թվականի վերջին։

Ծառայությունը հաղորդման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Սեպտեմբերին հայտնի դարձավ 14 տարի տեւած եւ 20 եթերաշրջան ունեցած «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի փակման մասին։ Վերջին սեզոնը, ինչպես նաեւ Hulu-ի նոր նախագիծը, կթողարկվեն 2021 թվականին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *