Вт. Окт 19th, 2021

PanARMENIAN.Net — Սեպտեմբերի 3-ից մինչ նոյեմբերի 15-ն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է մոտ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։

Գլխավոր դատախազությունը փոխանցում է, որ նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշվել է ուսումնասիրություններ սկսել, դրանք ընթացքի մեջ են։

Վարչության դատախազների՝ թափուր մնացած մյուս հաստիքների համալրման նպատակով նոյեմբերի 3-ին անցկացված երկրորդ բաց մրցույթը հաղթահարել է երեք դատախազ, որոնք ուսումն ավարտելուց հետո կհամալրեն վարչությունը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *