Пн. Окт 25th, 2021

Վիտամին D-ն, որն անհրաժեշտ է իմունային համակարգի նորմալ աշխատանքի եւ ոսկորների առողջությունը պահպանելու համար, արտադրվում է օրգանիզմում արեւային ճառագայթների ազդեցության ներքո: Սակայն ձմռանը բազմաթիվ մարդիկ բախվում են այդ վիտամինի պակասի հետ արեւային օրերի ոչ բավարար քանակության պատճառով: Տարվա այդ ամիսներին հատկապես կարեւոր է հնարավորինս ստանալ այդ վիտամինը սննդի միջոցով:

Ո՞ր մթերքներում է պարունակվում վիտամին D:

Ձվի դեղնուց

Մեկ մեծ դեղնուցը պարունակում է վիտամին D-ի օրական նորմայի գրեթե 10 տոկոսը: Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռան ամիսներին պատրաստել ձվածեղ՝ ավելացնելով վիտամին D պարունակող այլ բաղադրիչները, որոնք ներկայացված են ներքեւում:

Ձուկ

Ձկների որոշ տեսակներում եւս պարունակվում է վիտամին D: Այսպես, սաղմոնի 100 գրամը պարունակում է այդ վիտամինի օրական անհրաժեշտ նորմայի մինչեւ 70 տոկոսը: Իսկ թունայի 120 գրամից կարելի է ստանալ օրական նորմայի մինչեւ 34 տոկոսը:

Սունկ

Վիտամին D-ի լավ բուսական աղբյուր են սպիտակ սնկերը. մեկ բաժակը պարունակում է օրական նորմայի 46 տոկոսը: Այդ վիտամինը կա նաեւ շամպինյոններում:

Կաթ

Ըմպելով մեկ բաժակ 2-տոկոսանոց կաթ՝ դուք կստանաք վիտամին D-ի օրական նորմայի 15 տոկոսը, պնդում են մասնագետները: Կաթը պարունակում է նաեւ կալցիում, որը նույնպես շատ կարեւոր է օրգանիզմի համար:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *